Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով 15.05.2024թ. կայացած նիստի

15.05.2024

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ՎԽ-024 լիցենզիա) կողմից 02.05.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 02.05.2024թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների.
ա) 8-րդ կետով «Ընդհատված և հետաձգված իրադարձությունների հաշվարկման կարգը» 5.2 կետում ավելացվող 5.2.5 «Վերավճռում և Սխալներ» ենթակետի այն դրույթը, համաձայն որի՝ Կազմակերպիչն իրավունք է վերապահում վերանայելու իրադարձության ելքի վճռումը, եթե իրադարձության ելքը վճռվել է սխալով (օրինակ մարդկային կամ տեխնիկական սխալ) և վերավճռելու իրադարձության ելքը, որը կարող է բերել Մասնակցի հաշվեկշռի փոփոխությունների, անհրաժեշտ է հստակեցնել՝ սահմանեով բացառություն այն դեպքերի համար, երբ սխալները տեղի են ունեցել Կազմակերպչի մեղքով:
բ) 10-րդ կետով «Ընդհատված և հետաձգված իրադարձությունների հաշվարկման կարգը» 5.2 կետում ավելացվող 5.2.7 «Չառաջարկվող իրադարձության ելքեր» ենթակետի՝ եթե թիմը, անհատը, մասնակիցը, որը միանշանակ հաղթում է ցանկացած պատճառով, անհասանելի է եղել խաղադրույք կատարելու համար (այսինքն՝ չի առաջարկվել խաղադրույք կատարելու համար), կիրառելի իրադարձության մեջ այլ իրադարձությունների ելքերի վրա խաղադրույքները կմնան ուժի մեջ (այսինքն՝ կվճռվեն որպես տանուլ տրված) դրույթը, անհասկանալի է և կարիք ունի հստակեցման, քանի որ առկա է հակասություն՝ մի դեպքում նշվում է, որ թիմը, անհատը, մասնակիցը անհասանելի է եղել խաղադրույք կատարելու համար (համաձայն Կանոնակարգի՝ Կազմակերպիչն է առաջարկում իրադարձության ելքերի և դրանց շահումային գործակիցների ցանկը), իսկ մյուս դեպքում՝ իրադարձության ելքերի վրա խաղադրույքները մնում են ուժի մեջ և հաշվարկվում են որպես տանուլ տրված:
գ) 21-րդ կետով «Խաղադրույքների հիմնական կանոնները» 5.4 կետում փոփոխվող 5.4.14 «Խաղադրույքներ խաղի ընթացքում (Live)» ենթակետի այն դրույթում, համաձայն որի՝ Կազմակերպչը իրավունք է վերապահում չեղարկելու խաղադրույքը իր կողմից առաջարկվող իրադարձությունների համար ինչ-ինչ պատճառներով սխալ գործակիցների տրման դեպքում, անհրաժեշտ է սահմանել բացառություն այն դեպքերի համար, երբ սխալը տեղի է ունեցել Կազմակերպչի մեղքով:
դ) 70-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.15 «Բիլիարդ և Սնուկեր» կետում ավելացվող 6.15.6 ենթակետում անհրաժեշտ է «մրցավազքի» բառը փոխարինել «մրցախաղի» բառով:
զ) 80-րդ կետով փոփոխվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.22 «Էլեկտրոնային սպորտ» ենթակետում նշված էլեկտրոնային սպորտաձևերի անվանումները նշված են միայն լատինատառ, անհրաժեշտ է դրանք նշել նաև հայատառ:
- Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում խաղադրույքների չեղարկմանը վերբերվող բոլոր դրույթներում է անհրաժեշտ նշել խաղադրույքի՝ 1.0 գործակցով վերադարձի մասին, ինչպես նաև՝ «խաղադրույքները չեղարկվում են» և «խաղադրույքները զրոյացվում են» արտահայտությունները նշել միանման:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` +37411800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`