Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(21)240260-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

16.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(21)240260-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «12» ապրիլի 2024թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Սարգիս Հովհաննեսի Իսահակյանի (այսուհետ՝ վարորդ, անձնագիր՝ AV0589466) նկատմամբ 2024 թվականի մարտի 23-ին կազմված թիվ Տ(21)240260 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից 2024 թվականի մարտի 23-ին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում 23.03.2024թ․-ին, ժամը՝ 09։46-ին կազմվել է թիվ Տ(21)240260 արձանագրությունը և կշռման թիվ 32303240002 անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ, ստուգաչափման համար՝ թիվ 104602)՝ Սարգիս Հովհաննեսի Իսահակյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ 23.03.2024թ․-ին, ժամը՝ 09։46-ին, Մ-5՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 16 կմ հատվածում երթևեկել է մեկ տանող սռնու վրա ընկնող թույլատրելի առավելագույն բեռնվածքը 450 կիլոգրամով գերազանցող, 2 սռնի ունեցող ՄԱՆ «MAN» մակնիշի 710 AX 61 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցով, 3 սռնի ունեցող ՕՎԱ «OVA» մակնիշի 694 A 01 հաշվառման համարանիշի կիսակցորդով:
Այսինքն՝ խախտվել է Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով։

Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 23․03․2024թ․-ին, ժամը՝ 09։46-ին։ Սարգիս Հովհաննեսի Իսահակյանի կողմից քննությանը չներկայանալու պատճառով, այն հետաձգվել և կրկին նշանակվել է 12․04․2024թ․-ին, ժամը՝ 15։30-ին, սակայն վերջինս դարձյալ չի ներկայացել գործի քննությանը, չի ներկայացրել գրավոր միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Համաձայն նշված հավելվածի 3․2․1 կետի՝ մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով), թույլատրելի առավելագույն բեռնվածքը՝ 11․5 տոննա է։
Համաձայն կշռման թիվ 32303240002 կտրոնի՝ 2 սռնի ունեցող ՄԱՆ «MAN» մակնիշի 710 AX 61 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցը 3 սռնի ունեցող ՕՎԱ «OVA» մակնիշի 694 A 01 հաշվառման համարանիշի կիսակցորդով, բեռնված է եղել 39․910 կգ․, որից 1-ին սռնին՝ 7․290 կգ․, 2-րդը՝ 11․950 կգ․, 3-րդը՝ 7․150 կգ․, 4-րդը՝ 6․570 կգ․, 5-րդը՝ 6․950 կգ․, այսինքն՝ Սարգիս Հովհաննեսի Իսահակյանը գերազանցել է մեկ տանող սռնու վրա ընկնող թույլատրելի՝ 11․500 կգ․, առավելագույն բեռնվածքը 450 կիլոգրամով։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Սարգիս Հովհաննեսի Իսահակյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(21)240260 արձանագրությունը, կշռման թիվ 32303240001 կտրոնը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով, 244․13-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

Սարգիս Հովհաննեսի Իսահակյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:



ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060807510

Էլ. փոստ`