Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ վարչական տույժ նշանակելու մասին («Օմնի Լոջիսթիքս» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Վարդանյան)

20.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

«26» մարտի 2024թ. ք. Երևան

Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ` Աննա Մկրտումյանս, քննելով՝
1. Անահիտ Կարապետյանի դիմումի հիման վրա 2024 թվականի փետրվարի 06-ին հարուցված թիվ Վ/Դ-048 վարչական վարույթի նյութերը,
2. 2024 թվականի փետրվարի 27-ի թիվ 03/4020-2024, մարտի 06-ի թիվ 03/4771-2024, մարտի 14-ի թիվ 03/5453-2024 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագրերը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի մարտի 21-ի N 0538 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2024 թվականի մարտի 21-ի թիվ 03/6073-2024 ծանուցագիրը․

Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով Անահիտ Կարապետյանի դիմումը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կողմից 2024 թվականի փետրվարի 06-ին հարուցվել է թիվ Վ/Դ-048 վարչական վարույթը՝ «Օմնի Լոջիսթիքս» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Անահիտ Կարապետյանի հետ աշխատանքային պայմանագրի լուծելու օրը՝ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, չի կատարվել վերջնահաշվարկ, հաշվարկել, սակայն չի վճարվել 2023 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը, ինչպես նաև ամենամյա արձակուրդի չօգտագործված 2.5 օրերի դիմաց դրամական հատուցում, ընդհանուր գումարով՝ 458 667 (չորս հարյուր հիսունութ հազար վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ՝ առանց հարկերի և այլ պարտադիր վճարումների։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
Ընկերության տնօրեն Հայկ Վարդանյանը պատշաճ կարգով 2024 թվականի փետրվարի 27-ի (ծանուցագիրը ուղարկվել է Ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստին), մարտի 06-ի (ծանուցագիրը ուղարկվել է Ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստին, Ընկերության գործունեության հասցեով և տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում), մարտի 14-ի (ծանուցագիրը ուղարկվել է Ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստին, տնօրենի բնակության հասցեով և տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում) ծանուցագրերով ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել։
2024 թվականի մարտի 14-ի՝ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը ուղարկվել է Ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստին, բնակության հասցե և տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, վերջինս վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը չի ներկայացել։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի մարտի 21-ին կազմվել է N 0538 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագրի հետ միասին ուղարկվել է Ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստին, բնակության հասցե և տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
2024 թվականի մարտի 26-ին նշանակված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը Հայկ Վարդանյանը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն՝ գործի քննությունը հետաձգելու մասին։


2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը, հիմք ընդունելով վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, 2024 թվականի մարտի 21-ի թիվ 0538 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, հաստատված է համարում, որ Ընկերությունում խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է «Օմնի Լոջիսթիքս» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Վարդանյանը (նույնականացման քարտ՝ 014388607, տրված՝ 2023 թվականի հունվարի 31-ին, 011-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Ֆրիկի փողոց, 10 շենք, բն. 33)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Հայկ Վարդանյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես տնօրեն՝ պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասով, Տեսչական մարմնի 04.11.2018 թվականի թիվ 2942-Ա հրամանով՝

Որոշեցի

1. Հայկ Վարդանյանին, որպես խախտում թույլ տված անձ՝
ա) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթարկել վարչական տույժի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարված 458 667 ՀՀ դրամ աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 114 667 (մեկ հարյուր տասնչորս հազար վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Հայկ Վարդանյանին (հասցե՝ ք. Երևան, Ֆրիկի փողոց, շենք 10, բն. 33)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`