Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցագիր «ՄԽԻԹԱՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԱՆ ԱՏՈՄԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ - N Հ/193-2024-Ա հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրություն կազմելու վերաբերյալ:

20.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք

ԾԱՆՈՒՑՈՒՄ
վարչական իրավախախտումների վերաբերյալ
արձանագրություն կազմելու մասին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 03.05.2024թ. № Հ/193-2024-Ա հանձնարարագրի հիման վրա Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2024 թվականի մայիսի 6-ին իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում կազմվել է հրդեհատեխնիկական հետազոտություն իրականացնելու մասին № Հ/193-2024-Ա-18 արձանագրությունը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք 2024 թվականի մայիսի 27-ին ժամը 1000-ին ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Նալբանդյան 116 հասցե՝ իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու և արձանագրությունը ստորագրելու: Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:
Կից ներկայացվում է հրդեհատեխնիկական հետազոտություն իրականացնելու մասին № Հ/193-2024-Ա-18 արձանագրությունը։
Ծանոթություն: Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Հասցե` ՀՀ, Երևան, Ա․Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`