Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ N Տ(19)240005-Ա «ՎԱԱԿ-1» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Աշոտի Ոփյանին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Տավրոսի 4-րդ փ., 2-րդ նրբ., 19 տուն) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

21.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(19)240005-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «06» փետրվարի 2024թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով «ՎԱԱԿ-1» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Աշոտի Ոփյանի նկատմամբ 2024 թվականի հունվարի 25-ին կազմված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(19)240005 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ 2024 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 16։25-ին «ՎԱԱԿ-1» ՍՊ ընկերության կողմից՝ Վանաձորի ներհամայնքային միկրոավտոբուսային երթուղում, «ԳԱԶ-32213» մակնիշի՝ 1852 L հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցը, շահագործվել է առանց սպասարկող կազմակերպության անվանման, գտնվելու վայրի և հեռախոսահամարի նշմամբ ցուցանակի։ Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան երթուղին արտահայտող ցուցատախտակով, երթուղու չվացուցակով և սխեմայով (բացառությամբ ներհամայնքային երթուղիների), սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշմամբ ցուցանակով, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող արտաքին և ներքին կահավորում: Կահավորման պահանջները սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտներով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներն առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի և (կամ) երթուղու չվացուցակի և (կամ) երթուղու սխեմայի (բացառությամբ ներհամայնքային երթուղիների) և (կամ) սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշումով ցուցանակի և (կամ) տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին անհամապատասխան արտաքին և ներքին կահավորմամբ շահագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Վերոնշյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումները) նշանակվել է 2024թ. փետրվարի 06-ին, ժամը՝ 12։10-ին։
Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանն ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները Տնօրենի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(19)240005 արձանագրությունը և տեղում արված լուսանկարներ) վարչական վարույթի նյութերում առկա են, հիմնավորվել է նշված իրավախախտման փաստի առկայությունը:
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել «ՎԱԱԿ-1» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Աշոտի Ոփյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով ՝
ՈՐՈՇԵՑԻ
«ՎԱԱԿ-1» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Աշոտի Ոփյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։





ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`