Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ N Տ(14)240040-Ա Արամ Պատվականի Սիմոնյանին (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, Մարատի փ., 1 տուն) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

21.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ N Տ(14)240040-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «26» հունվարի 2024թ.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Արամ Պատվականի Սիմոնյանի (այսուհետ նաև՝ Վարորդ, անձնագիր՝ AT0543391) նկատմամբ 2024թ. հունվարի 05-ին կազմված թիվ Տ(14)240040 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի նյութերը՝
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից 2024 թվականի հունվարի 05-ին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(14)240040 արձանագրությունը՝ Արամ Պատվականի Սիմոնյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է, որ ք. Երևան, Իտալիայի փողոց 5 հասցեի տարածքում 2024 թվականի հունվարի 05-ին, ժամը 14։00-ին, «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի 37 TG 730 հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցով իրականացրել է տաքսոմոտորային ուղևորափոխադրում առանց լիցենզիայի: Այսինքն՝ խախտել է Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 7 մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումները (տաքսամոտորային փոխադրումները) կազմակերպվում են բնակչությանը կամ կազմակերպություններին ծառայություններ մատուցելու նպատակով: Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում: Ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են իրականացնել անձամբ` մեկ ավտոմոբիլով: Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Վերոնշյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումները) նշանակվել է 2024թ. հունվարի 26-ին, ժամը՝ 10։00-ին։
Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանն ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները վարորդի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
2024 թվականի հունվարի 25-ին Տեսչական մարմին է մուտք եղել Արամ Պատվականի Սիմոնյանի դիմումը՝ թիվ Տ(14)240040 արձանագրության վերաբերյալ՝ ներկայացնելով առարկություններ կապված արձանագրության վերաբերյալ։ Ներկայացված առարկության վերաբերյալ հարկ է արձանագրել, որ Տեսչական մարմնի կողմից թիվ Տ(14)240040 արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 255-ի հոդվածով սահմանված պահանջնեի պահպանմամբ։
Համաձայն Դավիթ Մհերի Հակոբյանի դիմումի՝ չի իրականացրել որևէ տաքսամոտորային փոխադրում։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետի՝ տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն`տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունով։
Համաձայն վերը նշված օրենքի դրույթների՝ հարկ է նշել, որ Արամ Պատվականի Սիմոնյանին պատկանող «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի 37 TG 730 հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցը կահավորված է եղել «ՏԱՔՍԻ ՖԱՅՏՈՆ» գրառմամբ, որում հստակ նշված է եղել Գյումրի-Երևան-Գյումրի երթուղին, ինչը հիմք է հնդիսանում արձանագրելու վերջինիս կողմից իարկացված տաքսամոտորային փոխադրումների մասին։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(14)240040 արձանագրությունը, լուսանկարների պատճենները և այլ նյութեր):
Այսպիսով՝ վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Արամ Պատվականի Սիմոնյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137․2-րդ հոդվածի 9-րդ մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

Արամ Պատվականի Սիմոնյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք՝ 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի վճարման դեպքում խնդրվում է «նպատակը» դաշտում նշել որոշման համարը։


ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`