Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ-թիվ Տ(15)240120-Ա «ՔԱՍԱԽԱՁՈՐ» ՍՊ ընկերության տնօրեն Սյուզաննա Նորայրի Մանուկյան (հասցե՝ ՀՀ,Շիրակի մարզ, ք. Գյումրի, Տեքստիլագործների փ., 22 ) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

21.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(15)240120-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «29» մարտի 2024թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով «ՔԱՍԱԽԱՁՈՐ» ՍՊ ընկերության տնօրեն (այսուհետ՝ Տնօրեն) Սյուզաննա Նորայրի Մանուկյանի նկատմամբ 2024 թվականի մարտի 04-ին կազմված տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(15)240120 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից 2023թ. նոյեմբերի 20-ին իրականացվել էին վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ, որի արդյունքում հայտնաբերվել էր, որ 2023 թ. նոյեմբերի 20-ին՝ ՀՀ ընդհանուր օգտագործման Մ-3՝ Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի Հանրապետության սահման, միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 38+000 կմ հատվածի ձախակողմյան մասում, առանց համապատասխան թույլտվության, «ՔԱՍԱԽԱՁՈՐ» ՍՊ ընկերության կողմից տեղադրվել է գովազդային վահանակ` «ՎԱՆԱ ԼԻՃ ՌԵԶՈՐԹ» գրառմամբ։
Արդյունքում Տեսչական մարմնի ղեկավարի 05․12․2023թ․ թիվ Տ(15)233585-Ա «ՔԱՍԱԽԱՁՈՐ» ՍՊ ընկերության տնօրեն Սյուզաննա Նորայրի Մանուկյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ նախազգուշացում։
Տեսչական մարմնի կողմից 04.03.2024 թվականին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ վերը նշված նախազգուշացումից հետո ՔԱՍԱԽԱՁՈՐ» ՍՊ ընկերության տնօրեն Սյուզաննա Նորայրի Մանուկյանը մեկ տարվա ընթացքում չի կատարել գովազդի մասին օրենսդրության պահանջները, այն է՝ Մ-3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 38+000 կմ հատվածի ձախ մասում, առանց համապատասխան թույլտվության, տեղադրվել է գովազդային վահանակ` «ՎԱՆԱ ԼԻՃ ՌԵԶՈՐԹ» գրառմամբ, որը 04.03.2024թ. դրությամբ շարունակվել է շահագործվել առանց համապատասխան թույլտվության։
Այսինքն` խախտվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների և գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը՝ առաջացնում է նախազգուշացում։
Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման հավելվածի ընդհանուր դրույթների համաձայն՝
1. Ճանապարհներին գովազդի տարածումն ու տեղադրումն իրականացվում է «Գովազդի մասին», «Ճանապարհային վճարի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն կարգի պահանջներին համապատասխան:
2. Ճանապարհներին գովազդը տեղադրվում է` հաշվի առնելով ճանապարհային երթևեկության, բնակչության անվտանգության և ճանապարհի հեռանկարային զարգացման կամ փոփոխման պայմանները, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով այն պատահական վնասելու հնարավորությունները:
3. Սույն կարգը տարածվում է ճանապարհներին գովազդ տեղադրելու գործընթացին մասնակից (գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր) իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների վրա:
Սույն կարգի դրույթները տարածվում են նաև երթևեկության մասնակիցներին սպասարկելու համար նախատեսված ցանկացած օբյեկտների (խորտկարաններ, տեխսպասարկման կետեր, ավտոպահեստամասերի և շինանյութերի խանութներ և այլն) տեղաբաշխման մասին տեղեկացնելու համար ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների վրա:
4. Ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնությունը ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ տալիս է`
ա) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին (ներառյալ պաշտպանական գոտիները)` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը,
բ) մարզային ենթակայության տեղական նշանակության ճանապարհներին` համապատասխան մարզպետը։
Վերոնշյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումները) նշանակվել է 2024թ. մարտի 19-ին։ Վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործի քննությանը չներկայանլու պատճառով այն հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մարտի 29-ին, որը հրապարակվել է նաև հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (նույնականացման համարն է ID` 1474735)։
Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանն ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները Տնօրենի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(15)240120 արձանագրությունը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է «ՔԱՍԱԽԱՁՈՐ» ՍՊ ընկերության տնօրեն Սյուզաննա Նորայրի Մանուկյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
1․ «ՔԱՍԱԽԱՁՈՐ» ՍՊ ընկերության տնօրեն Սյուզաննա Նորայրի Մանուկյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 150․000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
2․ Սույն որոշումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում նշված գովազդային վահանակը կամ օրինականացնել, կամ ապամոնտաժել։

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է «նպատակը» դաշտում նշել որոշման համարը։





ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`