Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ N Տ(24)240277-Ա «Հ.Ա. ԱՎՏՈՏԵԽԶՆՆՈՒՄ» ՍՊ ընկերության տնօրեն Սարգիս Մարտինի Մարալչյան (հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան, Բերդավան 26 փ., 2 տուն) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

21.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(24)240277-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «22» ապրիլի 2024թ․
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի պարտականությունները կատարող Արազ Պապիկյանս, ուսումնասիրելով «Հ.Ա. ԱՎՏՈՏԵԽԶՆՆՈՒՄ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Սարգիս Մարտինի Մարալչյանի (այսուհետ՝ Տնօրեն) նկատմամբ 2024 թվականի մարտի 26-ին կազմված տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(24)240277 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից 2024 թվականի մարտի 26-ին իրականացվել են վերահսկողական գործառույթներ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ Ընկերության կողմից 26.03.2024թ. տեխնիկական զննություն անցած «DAIMLER BENZ» մակնիշի 37 CX 353 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալը առցանց փոխանցվել է թերի՝ բենզինային վառելիք է գրանցվել՝ բնական գազի փոխարեն։
Այսինքն՝ խախտվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները և տեխնիկական զննության արդյունքները լիցենզավորված անձի կողմից անզգուշությամբ չփոխանցելը կամ առցանց թերի փոխանցելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վերոնշյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումներ) նշանակվել է 2024թ. ապրիլի 22-ին։ Տնօրենը պատշաճ տեղեկացված լինելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին (որպես հիմք է հանդիսանում փոստային անդորրագիր՝ LO122224846AM, առ այն, որ իրավախատը ստացել է ծանուցումը 17.04.2024 թվականին), չի ներկայացել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը, չի ներկայացրել գրավոր միջնորդություն՝ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, ինչպես նաև չի ներկայացրել գրավոր առարկություն։
Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանն ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները Տնօրենի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(24)240277 արձանագրությունը, և այլ նյութեր) վարչական վարույթի նյութերում առկա են, որով և հիմնավորվել է նշված իրավախախտման փաստի առկայությունը:
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Ընկերության կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
«Հ.Ա. ԱՎՏՈՏԵԽԶՆՆՈՒՄ» ՍՊ ընկերության տնօրեն Սարգիս Մարտինի Մարալչյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։







ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ պարտականությունները կատարող










Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`