Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ-թիվ Տ(14)240612-Ա Տիգրան Աշոտի Վարդանյանին (հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Վղարշապատ, Արագածի զնգվ., 14 շ., 25 բն.) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

21.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ N Տ(14)240612-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «02» ապրիլի 2024թ.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Տիգրան Աշոտի Վարդանյանի նկատմամբ 2024թ.փետրվարի 16-ին կազմված թիվ Տ(14)240612 արձանագրությունը և վարչական վարույթի նյութերը՝
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից 2024 թվականի փետրվարի 16-ին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(14)240612 արձանագրությունը՝ Տիգրան Աշոտի Վարդանյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ 2024 թվականի փետրվարի 16-ին, ժամը 14։13-ին, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում Տիգրան Աշոտի Վարդանյանի կողմից «OPEL» մակնիշի 37 UG 149 հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցով իրականացվել է տաքսոմոտորային ուղևորափոխադրում առանց լիցենզիայի: Այսինքն՝ խախտել է Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 7.1. մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օդանավակայանի տարածքի տաքսու կայանատեղից ծառայություն կարող են մատուցել միայն այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 7.1.-րդ մասի համաձայն՝ առանց օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիայի օդանավակայանի տաքսու կայանատեղից տաքսի ծառայություն մատուցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով::
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Վերոնշյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումները) նշանակվել է 2024թ. մարտի 07-ին: Գործի քննությանը չներկայանլու պատճառով այն հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի ապրիլի 02-ին, որը հրապարակվել է նաև հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (նույնականացման համարն է ID` 1474772)։
Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանն ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները վարորդի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(14)240612 արձանագրությունը, լուսանկարների պատճենները և այլ նյութեր):
Այսպիսով՝ վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Տիգրան Աշոտի Վարդանյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137․2-րդ հոդվածի 9-րդ մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

Տիգրան Աշոտի Վարդանյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք՝ 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի վճարման դեպքում խնդրվում է «նպատակը» դաշտում նշել որոշման համարը։


ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`