Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ - N Տ(17)220157-Ա Նարեկ Նվերի Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Թորոսյան փ․, 2 տուն)։

22.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ,
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ N Տ(17)220157-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին
քաղաք Երևան «29» սեպտեմբերի 2022թ.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի պարտականությունները կատարող Արազ Պապիկյանս, ուսումնասիրելով Նարեկ Նվերի Մինասյանի (այսուհետ նաև՝ Վարորդ) նկատմամբ 2022թ. հուլիսի 29-ին կազմված թիվ Տ(17)220157 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից Վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում 2022թ. հուլիսի 29-ին կազմվել է կշռման թիվ [1]2907220001 անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 064029), համաձայն որի՝ Վարորդի կողմից վարված HOWO (ՀՈՎՈ) մակնիշի 338AV61 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ Տրանսպորտային միջոց) բեռնված է եղել 43840 կգ, որից 1-ին սռնին՝ 7310կգ, 2-րդ սռնին՝ 18240կգ, 3-րդ սռնին՝ 18290կգ ։
Արձանագրության համաձայն՝ Մ-5 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 11+500 կմ հատվածում, 29.07.2022թ.-ին, ժամը՝ 10:40-ին Վարորդը երթևեկել է թույլատրելի առավելագույն զանգվածը 17840կգ-ով գերազանցող և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 8790կգ-ով գերազանցող, 3 սռնի ունեցող Տրանսպորտային միջոցով։ Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Արձանագրության մեջ Վարորդի կողմից առարկությունների վերաբերյալ նշում չի կատարվել, վերջինս հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց, ինչի վերաբերյալ Արձանագրությունում կատարվել է համապատասխան գրառում։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Նշված հավելվածի 2.3.2.2. կետի՝ երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, թույլատրելի առավելագույն զանգվածը ՝ 26 տոննա։
Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանն ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները Վարորդի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են Նարեկ Նվերի Մինասյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը թույլ տալու փաստը հիմնավոող բավարար ապացույցներ):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
Նարեկ Նվերի Մինասյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն.
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
Տուգանքը սահմանվաճ ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։
Ծանուցում.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`