Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում-թիվ Տ(14)221161-Ա, «Ա․ Ա․ Հովհաննիսյան» ՍՊ ընկերության տնօրեն Արայիկ Հովհաննիսյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Նորք 15 փ․, 45 տուն)։

22.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ,
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ N Տ(14)221161-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին
քաղաք Երևան «14» հոկտեմբերի 2022թ.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով «Ա.Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արայիկ Արտակի Հովհաննիսյանի նկատմամբ կազմված թիվ Տ(14)221161 արձանագրությունը և վարչական վարույթի նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի ինչպես նաև իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վաչության իրավաբանական բաժնի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 3-ին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, կազմվել է թիվ Տ(14)221161 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն)՝ «Ա.Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արայիկ Արտակի Հովհաննիսյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ։
Արձանագրության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 13։12-ին Երևան քաղաքի Գ. Հովսեփյան 99/1 հասցեում, «Ա.Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվել է «ԲիԷմԴաբլյու (“BMW”) մակնիշի՝ 37PO176 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի գազաբալոնի լցավորում՝ առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու և նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալով։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 26.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը` առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Արձանագրության մեջ Արայիկ Արտակի Հովհաննիսյանի կողմից նշվել է հետևյալը. հիշյալ տրանսպորտային միջոցը գազաբալոնի փորձարկում ստանալուց հետո առաջին անգամ էր եկել լցավորման այդ իսկ պատճառով իրականացվել է գազաբալոնի փորձնական լցավորում…։
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումներն) իրականացվել է 2022թ. հոկտեմբերի 3-ին, որին ներկայացել է Արայիկ Արտակի Հովհաննիսյանը (նույնականացման քարտ՝ 006376909, տրված՝ 24.11.2017 թվականին, 010-ի կողմից), ով ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավախախտումը թույլ տալու փաստը, և հայտնել է, որ պնդում է Արձանագրությունում իր կողմից հայտնված հանգամանքները։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(14)221161 արձանագրությունը, վարչական լսումների արձանագրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրից ստացված տեղեկատվություն և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է «Ա.Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արայիկ Արտակի Հովհաննիսյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասով մասով նախատեսված իրավախախտումը թույլ տալու փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասով մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
«Ա.Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արայիկ Արտակի Հովհաննիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն.
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
Տուգանքը սահմանվաճ ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։

Ծանուցում.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`