Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում-Տ(24)220665-Ա «ԲԵՐԴ և ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԻՇԽԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱԼՎՐՑՅԱՆԻ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Զաքարիա Քանաքեռցու փ․, 123/3շ․, 3բն․)

22.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ N Տ(24)220665-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին
քաղաք Երևան «22» նոյեմբերի 2022թ.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով «Բերդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Իշխան Անդրանիկի Ալվրցյանի (այսուհետ՝ Տնօրեն) նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ Տ(24)220665 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից, Արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ։
Արձանագրության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 14։10-ին Բերդ-Իջևան ճանապարհ, Բերդ-Տավուշ-Այգեպար խաչմերուկ հասցեում, Ընկերության կողմից իրականացվել է 31SS647 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի գազաբալոնի լցավորում՝ առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու և նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալով։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 26.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը` առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իմաստով գազալցավորման կայանի պաշտոնատար անձ է համարվում տնտեսավարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամը կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար անձը:
Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանն ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները Տնօրենի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են Ընկերության (Տնօրենի) կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (Արձանագրությունը, լուսանկարներ, իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրից ստացված տեղեկատվություն և այլ նյութեր):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասով մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
«Բերդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Իշխան Անդրանիկի Ալվրցյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն.
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
Տուգանքը սահմանվաճ ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։

Ծանուցում.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`