Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում-Տ(22)221232-Ա Ժան Վալերյանի Թորոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին(հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Չարենցավան համայնք, 1Ա թղմ․, ՉՀԳ 30 տուն)։

23.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ,
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ N Տ(22)221232-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին
քաղաք Երևան «28» հոկտեմբերի 2022թ.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Ժան Վալերյանի Թորոսյանի (այսուհետ նաև՝ Վարորդ) նկատմամբ 2022թ. օգոստոսի 28-ին կազմված թիվ Տ(22)221232 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից Վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում 2022թ. օգոստոսի 28-ին կազմվել է կշռման թիվ [1]2808220076 անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731), համաձայն որի՝ Վարորդի կողմից վարված DAF (ԴԱՖ) մակնիշի 333MM17 հաշվառման համարանիշով՝ միասնական, կցորդիչով տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ Տրանսպորտային միջոց) բեռնված է եղել 39080 կգ, որից 1-ին սռնին՝ 7310կգ, 2-րդ սռնին՝ 13700կգ, 3-րդ սռնին՝ 5930կգ, 4-րդ սռնին՝ 6200կգ, 5-րդ սռնին՝ 5940կգ։
Արձանագրության համաձայն՝ Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 200+000 կմ հատվածում, 28.08.2022թ.-ին, ժամը՝ 16:19-ին Վարորդը երթևեկել է մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 4200կգ-ով գերազանցող, 5 սռնի ունեցող Տրանսպորտային միջոցով։ Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Համաձայն նշված հավելվածի 2․2․1․1․ կետի՝ երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց՝ երեք և ավելի սռնի ունեցող կցորդով, թույլատրելի առավելագույն զանգվածը՝ 40 տոննա։
Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանն ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները Վարորդի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են Ժան Վալերյանի Թորոսյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը թույլ տալու փաստը հիմնավոող բավարար ապացույցներ):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
Ժան Վալերյանի Թորոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն.
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
Տուգանքը սահմանվաճ ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։
Ծանուցում.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`