Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում-թիվ Տ(17)220988-Ա, Գագիկ Զորհաբյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին (հասցե՝ ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Մալիշկա բնակավայր, 3 փ․, 7 տուն)։

23.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ,
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ N Տ(17)220988-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին
ք․Երևան «26» հոկտեմբերի 2022թ.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով քաղաքացի Գագիկ Ալբերտի Զոհրաբյանի նկատմամբ կազմված թիվ Տ(17)220988 արձանագրությունը և վարչական վարույթի նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից 26․08.2022 թվականին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի ընթացքում 26․08.2022 թվականին կազմվել է կշռման թիվ [1]2608220147 անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731) և դրա հիման վրա կազմվել է թիվ Տ(17)220988 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն)՝ վարորդ Գագիկ Զոհրաբյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ։
Արձանագրության համաձայն՝ Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 200+000 կմ հատվածում, 26.08.2022թ.-ին, ժամը՝ 19։54-ին Գագիկ Զոհրաբյանը երթևեկել է մեկ սռնու վրա ընկնող թույլատրելի առավելագույն բեռնվածքը 1050 կգ-ով գերազանցող, 3 սռնի ունեցող Կամազ (‘Камаз’) մակնիշի 37AP073 հաշվառման համարանիշով մեխանիկական տրանսպորտային միջոցով։ Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Նշված հավելվածի 2.3.2.2. կետի՝ երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, թույլատրելի առավելագույն զանգվածը ՝ 26 տոննա։
Համաձայն կշռման թիվ [1]2608220147 անդորրագի՝ Կամազ (‘Камаз’) մակնիշի 37AP073 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը բեռնված է եղել 24800 կգ, որից 1-ին սռնին՝ 4810 կգ, 2-րդ սռնին՝ 9440 կգ, 3-րդ սռնին՝ 10550 կգ։ Այսինքն՝ տրանսպորտային միջոցի 3-րդ սռնու բեռնվածությունը գերազանցել է ՀՀ կառավարության կողմից սահմանված յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը 1050 կգ-ով։
Արձանագրության մեջ Գագիկ Ալբերտի Զոհրաբյանի կողմից առարկությունների վերաբերյալ նշում չի կատարվել։
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումներն) իրականացվել է 2022թ. սեպտեմբերի 29-ին, որին ներկայացել է Գագիկ Ալբերտի Զոհրաբյանը։ Վերջինս լսումների ընթացքում չի առարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը թույլ տալու փաստի վերաբերյալ։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(17)220988 արձանագրությունը, կշռման թիվ [1]2608220147 անդորրագիրը, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արձանագրությունը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է քաղաքացի Գագիկ Ալբերտի Զոհրաբյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը թույլ տալու փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
Քաղաքացի Գագիկ Ալբերտի Զոհրաբյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն.
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
Տուգանքը սահմանվաճ ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։


Ծանուցում.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`