Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ 5020/02/14 քաղաքացիական գործով պատասխանող « Իսկով » ՓԲԸի վերաբերյալ դատական ծանուցագիր

02.05.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս

« Իսկով » ՓԲԸ
/ ք.Երևան, Տպագրիչների 9, բն 55 /
Դատարանի վարությում է գտնվում թիվ ԵԿԴ 5020/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Աղվան Մկոյանի, երրորդ անձ «Իսկով» ՓԲԸ-ի` վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Աղվան Մկոյանի ընդդեմ «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի` հաջորդող գրավի /հիպոթեքի/ պայմանագիրը անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք առուվաճառքի պայմանգիրը և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական մատյանում կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչե պահանջի մասին։
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 06.05.2016թ. ժամը 12։15-ին։
Նշված օրը և ժամին Դուք կանչվում եք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես երրորդ անձ։
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`