Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պետիկ Սուրիկի Աբրահամյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

25.02.2021

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >>ՀՀ օրենքի 35-րդ հոդված և <<Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին>>ՀՀ օրենքի 10-րդ հոդված


Պետիկ Սուրիկի Աբրահամյանին
անձնագիր` AN 0637385, ՀԾՀ` 1903590337
Քաղ. Գավառ, Պետրովի 36
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Գավառ համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հարկերի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2021թ. մարտի 5-ին, ժամը 11:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժին, հասցեն` քաղ. Գավառ, Գր. Լուսավորչի 12, 2-րդ հարկ, 13 սենյակ:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր) և վարույթին վերաբերող փաստաթղթերի պատճեններով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Չկատարված հարկային պարտավորության չափի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գանձումների գծով մասնագետից:

ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
25.02.2021թ.

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`