Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1548/04/19 սնանկության գործով պարտապան Բաբիկ Սարիբեկի Նաջարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի /կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման մասին

05.05.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Բաբիկ Նաջարյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. ապրիլի 27-ին, ժամը 17:00-ին պարտապան Բաբիկ Նաջարյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդային վաճառքը, բաղկացած մեկ լոտից, չի կայացել հայտեր չլինելու պատճառով:

2021թ. մայիսի 26-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/1548/04/19 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Բաբիկ Սարիբեկի Նաջարյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի Բաբիկ Սարիբեկի Նաջարյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդային վաճառք՝ կրկնաճուրդ, բաղկացած մեկ լոտից՝ ստորև ներկայացված մեկնարկային գնով`

Լոտ 1. NISSAN TIIDA 1.6l մակնիշի, JN1CC13C38T006405 նույնացման համարով, 2007թ.-ի արտադրության, 34LC673 համարանիշի տրանսպորտային միջոցը, որն իրենից ներկայացնում է մարդատար ավտոմեքենա:
Մեքենան գտնվում է միջին և աշխատանքային վիճակում, գույնը՝ գորշ մանուշակագույն, սրահի մի մասը դերմանտինե երեսպատված, մյուս մասը՝ կտորե, գույնը սև, գտնվում է լավ վիճակում: Անվահեծերը և անվադողերը գտնվում են միջին վիճակում: Թափքի վրա առկա են վնասված հատվածներ, որոնք վերանորոգման կարիք ունեն, դիմացի բամպերը վնասված է, շարժիչի կափարիչը չի բացվում, ձախ կողմի դռան ապակին չի բարձրանում և իջնում: Շարժիչի և փոխանցման տուփի աշխատանքը չի ստուգվել: Մեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1,800,000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան Բաբիկ Նաջարյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402123600000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում կամ գումարը վճարված լինելու, սակայն համապատասխան առուվաճառքի պայմանագիրը՝ գումարը փոխանցելուց և կառավարչից պայմանագրի կնքման մասին ծանուցումը ստանալուց 10 օրվա ընթացքում չկնքելու դեպքում, աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման /լիազոր մարմնում հաշվառման կանգնեցման/, գույքը գնորդին փոխանցելու, այդ թվում՝ ավտոքարշակի միջոցող տեղափոխելու, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67 շ., թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պ. 1/1, բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`