Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վարչական տուգանք նշանակելու մասին» N07/26-Վ որոշում և «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N07/05 որոշում

10.05.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

 
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 07/26-Վ
վարչական տուգանք նշանակելու մասին


26.04.2021թ. ք. Մարտունի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Կառլենի Ղուկասյանս, քննության առնելով Գեղարքունիքի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Արայիկ Պետրոսյանի կողմից 2021 թվականի ապրիլի 13-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ N07/26 արձանագրության հիմքով՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Նորիկ Գրիգորի Խաչատրյանի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքի՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության ռեժիմի խախտման փաստի առթիվ հարուցված վարչական վարույթի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի 2021 թվականի ապրիլի 7-ի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում իրականացված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Նորիկ Գրիգորի Խաչատրյանը 30.03.2021 թվականին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունի մասնաճյուղի Վարդենիկ տեղամասի 5-րդ պահաբաժնից առանց համապատասխան թույտվության բենզասղոցով մանրել և հափշտակել է 1 հատ «Բարդի» տեսակի հողմատապալ ծառ՝ խախտելով բնության հատուկ պահպանվող տարածքի՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության ռեժիմը:
Նորիկ Գրիգորի Խաչատրյանը իր գործողություններով խախտել է Հայաստանի Հանրապետության Անտառային օրենսգիրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջները, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94-րդ հոդվածով:
Նորիկ Գրիգորի Խաչատրյանը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի մասնակցել գործի քննությանը:


Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94-րդ, 282-րդ և 242-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Նորիկ Գրիգորի Խաչատրյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով՝ 80.000 ( ութսուն հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Գրիգորի Խաչատրյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով տեսչական մարմնի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումը սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից՝ 2 ամսվա ընթացքում։
4. Որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում վերջինս չբողոքարկվելու դեպքում այն դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման:
5. Սույն որոշմամբ սահմանված տուգանքը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ 900005024063 հաշվեհամարին:

 


ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ`
Ա. Ղուկասյան

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆ
____________________________________________________________________________

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 07/05

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.04.2021թ. ք. Մարտունի
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Կառլենի Ղուկասյանս, քննության առնելով Գեղարքունիքի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Արայիկ Պետրոսյանի կողմից 2021 թվականի ապրիլի 13-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ N07/26 արձանագրության հիմքով՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Նորիկ Գրիգորի Խաչատրյանի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքի՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության ռեժիմի խախտման փաստի առթիվ հարուցված վարչական վարույթի նյութերը,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի 2021 թվականի ապրիլի 7-ի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում իրականացված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Նորիկ Գրիգորի Խաչատրյանը 30.03.2021 թվականին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունի մասնաճյուղի Վարդենիկ տեղամասի 5-րդ պահաբաժնից առանց համապատասխան թույտվության բենզասղոցով մանրել և հափշտակել է 1 հատ «Բարդի» տեսակի հողմատապալ ծառ՝ խախտելով բնության հատուկ պահպանվող տարածքի՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության ռեժիմը:
Գեղարքունիքի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Անդրանիկ Աղաբեկյանը, ղեկավարվելով «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով, կատարել է վնասի հատուցման հաշվարկ՝ համաձայն որի՝ բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 37.500 ( երեսունյոթ հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Նորիկ Գրիգորի Խաչատրյանին ներկայացնել 37.500 ( երեսունյոթ հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամի չափով բուսական աշխարհին պատճառված վնասը հատուցելու պահանջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Նորիկ Գրիգորի Խաչատրյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով տեսչական մարմնի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումը սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից՝ 2 ամսվա ընթացքում։
4. Սույն որոշմամբ սահմանված վնասի հատուցման գումարը 10-օրյա ժամկետում վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 900005024063 հաշվին:

 

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ՝ Ա. Ղուկասյան

 

Հասցե` Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060 40 88 07

Էլ. փոստ`