Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 8 բաժնի պետի (ծածկագիր` 63ՀԾ-28.6-Գ-93) հարկային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

11.05.2021

Տիպ` Հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կառավարության 11 հունիսի 2020 թվականի N 964-Ն որոշման 33-րդ կետ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՀԱՄԱԼԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԹԻՎ 8 ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ` 63ՀԾ-28.6-Գ-93)
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 8 բաժնի պետի (ծածկագիր` 63ՀԾ-28.6-Գ-93) հարկային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Աշխատավայրը` ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Գորիս:

Հարկային ծառայության վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող այն քաղաքացիները, ովքեր բավարարում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու պահանջներին, որոնց տվյալներում առկա չէ «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

Հարկային ծառայության վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
• Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշմամբ սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն
(հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143989):
• Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում (ձևը կցվում է, դիմումը ներկայացնել լրացված)
2. Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
3. Անձնագիր ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի պատճենը (կամ սոցիալական քարտի պատճենը կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճեն)
4. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն
5. Աշխատանքային գրքույկի կամ մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող տեղեկանքի պատճենը,
6. Հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը անմիջական ենթակայությամբ կամ վերահսկողությամբ կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված հարկային ծառայողների հետ, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չէ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություններով չի տառապում (ձևը կցվում է, հայտարարությունը ներկայացնել լրացված)
7. Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն (բոլոր լրացված էջերը), կամ համապատասխան տեղեկանքի պատճեն
8. Ինքնակենսագրություն (CV) (ձևը կցվում է)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ փաստաթղթերը ուղարկելով mrcuyt@taxservice.am էլ.փոստին՝ միաժամանակ վերնագրում նշելով թափուր պաշտոնը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի ծածկագիրը, որի համար դիմում են:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի մայիսի 10-ից մինչև 2021 թվականի մայիսի 14-ը ժամը 18:00-ն ներառյալ:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ին, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցե` ք.Երևան, Կոմիտաս 35):

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները մրցույթի մասնակցության վերաբերյալ կտեղեկացվեն էլ.փոստի միջոցով՝ ոչ ուշ քան մրցույթի անցկացման օրվանից 10 աշխատանքային օր առաջ:
Նշված պաշտոնի գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնի անձնագրով, իսկ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները և հարցազրույցի հարցերը կազմված են հետևալ իրավական ակտերից՝

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (հոդվածներ` 1-6, 10, 11, 13, 20, 21, 23-34, 39, 40, 42, 47, 49-51, 57-62, 64-68, 71-75, 88, 96, 104, 109, 116, 119-123, 132, 134, 140, 146, 147, 152-154, 159-163, 167, 168, 171-173, 176, 180, 187, 191, 194, 198, 200) (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723)
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147257)
3. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
(հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139004)
4. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (հոդվածներ` 12, 18, 19, 20, 21, 22, 24, 26)
(հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910)
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հարկային ծառայողների վարքագծի կանոնները հաստատելու մասին» № 1624-Ն որոշում
(հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=133002)
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի թիվ 873-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 964-Ն որոշում
(հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146033)
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» № 702-Լ որոշում (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141251)
8. Վերոնշյալ պաշտոնի անձնագիրը (կցվում է):

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից,մասնավորապես՝

1) Աշխատակազմի կառավարում
(հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf)
2) Որոշումների կայացում
(հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf)
3) Բարեվարքություն
(հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf)
4) Խնդրի լուծում
(հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf)

Մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ (060)544624, (060)544617, (060)544756 հեռախոսահամարներով:


Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
անձնակազմի կառավարման վարչություն

Հասցե` ք. Երևան Խորենացի 7

Հեռ..` (060)544624, (060)544617, (060)544756

Էլ. փոստ`