Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 64-25.19-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

17.06.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Վիճակագրական կոմիտե
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 24 -րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 64-25.19-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Կոմիտեի մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝64-25.19-Մ3-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2021 թվականի հունիսի 17-ից 2021 թվականի հունիսի 23-ը ներառյալ, քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
1. Դիմում
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
3. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը.
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը.
5. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի լուսապատճենը.
6. մեկ լուսանկար՝3x4 չափսի.
Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», Օտար լեզուներ» Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 64-25.19-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2(երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալերի մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը: Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հուլիսի 22-ին ժամը 11:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (ք.Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հուլիսի 26-ին, ժամը 11:00-ին, Վիճակագրական կոմիտեի վարչական շենքում (ք.Երևան, Կառավարական տուն 3, 6-րդ հարկ, սենյակ 628):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի <<Հարցարան>> ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը՝ 175 932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ՝ 2, 7, 10, 34, 89, 93, 118, 124, 163, 176, 179, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5. 6, 8, 9, 10, 19, 20, 21,22, 24, 28, 34,
հղումը՝ https://arlis.am/DocumentViewaspx?DOCID=120807

• <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենք, հոդվածներ՝ 22, 3, 5, 7, 10, 21, 30, 38, Հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

• <<Պաշտոնական վիճակագրության մասին>> ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4, 5, 10, 14, 17, 21, 27, 28,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120755
• Ազգային հաշիվների համարգ 2008թ., գլուխներ՝ 1,2,3,4,6, 7, 10, 14, 16, 17,
Հղումը՝ https://www.armstat.am/file/doc/99475848.pdf


• Ինֆորմատիկա 7-րդ դասարան; Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Ազգաշյան: Երևան 2012թ.
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/egdx
• <<Գրավոր խոսք>>,Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակչություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-74, 98-99
Հղումը՝https://parliament.am/Library/book/gravor-khosq.pdf:
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• <<Հաշվետվությունների մշակում>> կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• <<Խնդրի լուծում>> կոմպետենցիա, ժողովածու, էջեր 22-25
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• <<Բարեվարքություն>>
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf


Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Վիճակագրական կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Կառավարական տուն 3, հեռախոսահամար՝ 011/52-44-97, էլեկտրոնային փոստի հասցե՝ staffdivision@armstat.am):

Հասցե` ք.Երևան, Կառավարական տուն 3

Հեռ..` +374 11 52 44 97

Վեբ կայք` www.armstat.am

Էլ. փոստ`