Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշում

22.09.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

 

 

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 07/60-Վ

վարչական տուգանք նշանակելու մասին

 

 

«07» սեպտեմբերի 2021թ. ք. Մարտունի

 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանս, քննության առնելով Գեղարքունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ-իրավախորհրդատու Լուիզա Զաքարյանի կողմից 2021 թվականի օգոստոսի 24-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ N07/73 արձանագրության հիմքով հարուցված վարչական վարույթի նյութերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

2021 թվականի 2-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ-հաշվետվությունների վերլուծության և ամփոփման արդյունքում պարզվել է, որ «ՍԱՀԱԿ-ԱՐԾԱՓ» ՍՊ ընկերության(ՀՎՀՀ 08618975) տնօրեն Համլետ Հայկի Խուդաբաշյանը օրենքով սահմանված ժամկետներում չի ներկայացրել Ընկերության 2021 թվականի 2-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները:

Համլետ Հայկի Խուդաբաշյանը իր գործողություններով խախտել է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգիրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1694-րդ հոդվածով:

Համլետ Հայկի Խուդաբաշյանը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի մասնակցել գործի քննությանը և չի միջնորդել այն հետաձգելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1694-րդ և 242-րդ հոդվածներով`

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

«ՍԱՀԱԿ-ԱՐԾԱՓ» ՍՊ ընկերության տնօրեն Համլետ Հայկի Խուդաբաշյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50.000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համլետ Հայկի Խուդաբաշյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով տեսչական մարմնի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումը սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից՝ 2 ամսվա ընթացքում։
Որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում վերջինս չբողոքարկվելու դեպքում այն դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման:
Սույն որոշմամբ սահմանված տուգանքը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ 900005024063 հաշվին և վճարման կտրոնը ներկայացնել Գեղարքունիքի տարածքային բաժին:

 

 

 

 

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ՝ Ա. Ղուկասյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հասցե` Գեղարքունիք մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060 40 88 07

Էլ. փոստ`