Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշում

22.09.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

 

 

HH+Zinanshan+GERB+Hayastan

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  № 07/60-Վ

վարչական տուգանք նշանակելու մասին

 

 

           «07» սեպտեմբերի 2021թ.                                                                ք. Մարտունի                                                                                  

 

          ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանս, քննության առնելով Գեղարքունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ-իրավախորհրդատու Լուիզա Զաքարյանի կողմից 2021 թվականի օգոստոսի 24-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ N07/73 արձանագրության հիմքով հարուցված վարչական վարույթի նյութերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

          2021 թվականի 2-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ-հաշվետվությունների վերլուծության և ամփոփման արդյունքում պարզվել է, որ «ՍԱՀԱԿ-ԱՐԾԱՓ» ՍՊ ընկերության(ՀՎՀՀ 08618975) տնօրեն Համլետ Հայկի Խուդաբաշյանը օրենքով սահմանված ժամկետներում չի ներկայացրել Ընկերության 2021 թվականի 2-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները:

         Համլետ Հայկի Խուդաբաշյանը իր գործողություններով խախտել է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգիրքի  180-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համար նախատեսված  է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1694-րդ հոդվածով:

Համլետ Հայկի Խուդաբաշյանը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի մասնակցել գործի քննությանը և չի միջնորդել այն հետաձգելու համար:      

        Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1694-րդ և 242-րդ հոդվածներով`

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

  1. «ՍԱՀԱԿ-ԱՐԾԱՓ» ՍՊ ընկերության տնօրեն Համլետ Հայկի Խուդաբաշյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50.000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:    
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Համլետ Հայկի Խուդաբաշյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։            
  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով տեսչական մարմնի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումը սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից՝  2 ամսվա ընթացքում։ 
  4. Որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում վերջինս չբողոքարկվելու դեպքում այն դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման:
  5. Սույն որոշմամբ սահմանված տուգանքը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ 900005024063 հաշվին և վճարման կտրոնը ներկայացնել Գեղարքունիքի տարածքային բաժին:

 

 

 

 

 

     ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ՝                               Ա. Ղուկասյան                                                                                                     

                                                                                                        

                                                                                                                                                                                                             

 

 

 

                                                                                                                                                                                                             

 

 

Հասցե` Գեղարքունիք մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060 40 88 07

Էլ. փոստ`