Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշում

22.09.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

 

 

HH+Zinanshan+GERB+Hayastan

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  № 07/57-Վ

վարչական տուգանք նշանակելու մասին

 

 

           «30» օգոստոսի 2021թ.                                                                     ք.Մարտունի                                                                                               

            ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Կառլենի Ղուկասյանս, քննության առնելով Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների 2021 թվականի հուլիսի 27-ի արձանագրության հիմքով՝ Վարդան Սաշիկի Մկրտչյանի կողմից բնության հատուկ  պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու փաստի առթիվ հարուցված վարչական վարույթի նյութերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

          Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 2021 թվականի հուլիսի 27-ին հայտնաբերել են, որ Արտանիշի մասնաճյուղի 1-ին պահաբաժնի 4-րդ քառակուսու տարածքից կատարվել է ավազի ապօրինի տեղահանում: Պարզվել է, որ այն կատարել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչ Վարդան Սաշիկի Մկրտչյանը:  Վերջինս չի հրաժարվել և զղջացել է կատարվածի համար:

          Վարդան Սաշիկի Մկրտչյանի կողմից ավազի ապօրինի դուրսբերման աշխատանքներ կատարելու հետևանքով բնության հատուկ  պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու փաստի առթիվ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ Մ. Դանիելյանի կողմից 2021 թվականի օգոստոսի 17-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ N07/67 արձանագրությունը, հարուցվել վարչական վարույթ:

           Վարդան Սաշիկի Մկրտչյանն իր գործողություններով խախտել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածների պահանջները, որի համար նախատեսված  է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94-րդ հոդվածով:

          Վարդան Սաշիկի Մկրտչյանը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի մասնակցել գործի քննությանը և չի միջնորդել այն հետաձգելու համար:      

          Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94-րդ, 282-րդ և 242-րդ հոդվածներով`

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1.     Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչ Վարդան Սաշիկի Մկրտչյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով՝ 80.000             (ութսուն հազար) ՀՀ դրամ:   

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Սաշիկի Մկրտչյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։            

3.    Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով տեսչական մարմնի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումը սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից՝  2 ամսվա ընթացքում։ 

4.    Որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում վերջինս չբողոքարկվելու դեպքում այն դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման:

5.    Սույն որոշմամբ սահմանված տուգանքը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ 900005024063 հաշվեհամարին և վճարման կտրոնը ներկայացնել Գեղարքունիքի տարածքային բաժին:

 

         ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ`                                                                                                    

                                                                                                            Ա. Ղուկասյան

 

 

Հասցե` Գեղարքունիք մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060 40 88 07

Էլ. փոստ`