Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 10-33.9-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

08.10.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 10-33.9-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 10-33.9-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով 2021 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 14-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն
Հոդվածներ՝ 46, 48, 93, 99, 108
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4, 9, 34, 35
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151484
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ` 4, 12, 21, 24, 29, 37, 38
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 6, 12, 19, 23, 24
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140926
• ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
Հոդվածներ՝ 22, 27, 34, 35, 43, 123, 260, 352, 368, 531, 612
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154032
• «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 5, 6, 9, 10, 11
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154455
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 2, 6, 10, 11, 33
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012 թ.
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346 հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հեռախոսահամար՝ 010-58-37-51:

Հասցե` Կառավարական տուն 3

Հեռ..` 58 37 51

Վեբ կայք` www.mlsa.am

Էլ. փոստ`