Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցագիր «ՍԻՍ-ԱԼՊ» ՍՊԸ տնօրեն Արա Անդրանիկի Ստեփանյանին ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Որոտնավան բնակավայր, 10 փ․ տնակ 4 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 23․09․2021թ. կազմված № Հ/1231-2021-Ա ակտի հիմքով հարուցվել է վարչական վարույթ

14.10.2021

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն

Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից 23․09․2021թ. կազմված № Հ/1231-2021-Ա ակտի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչն իրավունք ունեք ներկա գտնվելու 2021 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 10:00-ին, Կապան համայնք, Գ․ Նժդեհի 1, 1-ին հարկ, N 112 սենյակ հասցեում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը:
Ներկայանալու դեպքում անհրաժեշտ է ունենալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթուղթ:

Ծանոթություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`