Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցագիր «Հեփի Հաուս» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Քաջիկի Ահարոնյանին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 23․06․2021թ․ թիվ Ք/921-2021-Ա հանձնարարագրի հիման վրա Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում Ձեր կողմից ստուգումներին խոչընդոտելու հիմքով հարուցվել է վարչական վարույթ

14.10.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն

Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 23․06․2021թ․ թիվ Ք/921-2021-Ա հանձնարարագրի հիման վրա Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում Ձեր կողմից ստուգումներին խոչընդոտելու հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք ներկա գտնվելու 2021 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցեում կայանալիք վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նոր քննությանը:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:

Ծանոթություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`