Ծանուցագիր Ա/Ձ Հրայր Հրանտի Օհանյանին (հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ․ Սևքար․, 3-րդ փող․, 6 փկղ․, 4 տուն) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքում 26․11․2021 թվականին կազմված թիվ Հ/1628-2021-Ա ստուգման ակտի շրջանակներում
27.12.2021
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքում 26․11․2021 թվականին կազմված թիվ Հ/1628-2021-Ա ստուգման ակտի շրջանակներում Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչն իրավունք ունեք ներկա գտնվելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նոր քննությանը, որը կկայանա 2022 թվականի հունվարի 5-ին, ժամը՝ 16:30-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցեում։
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:
Ծանոթություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8
Հեռ..` (+374 60) 86 66 66
Վեբ կայք` https://www.utfsib.am/
Էլ. փոստ`