Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(14)210142 Վարչական տույժ նշանակելու մասին Նորայր Սերյոժայի Հայրումյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

18.01.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից 2021 թվականի նոյեմբերի 1-ին իրականացվել են վերահսկողական գործառույթներ ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում 2021 թվականի նոյեմբերի 1-ին կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(14)210142 արձանագրությունը՝ ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտված ֆիզիկական անձ քաղաքացի Նորայր Սերյոժայի Հայրումյանի կողմից Արտակ Հայկի Խաչիկյանին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ 01․11․2021թ․ ք․ Երևանի Տերյան փ․, ժամը 11։15-ի հատվածում Նորայր Սերյոժայի Հայրումյանը, հանդիսանալով ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտված ֆիզիկական անձ, «Ford» մակնիշի 01AX202 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցով իրականացրել է կանոնավոր ուղևորափոխադրում ք․ Երևան-ք․Սևան ուղղությամբ։ Այսինքն՝ Նորայր Սերյոժայի Հայրումյանը խախտել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Վերոնշյալ իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 2021թ. նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին։ Պատշաճ ծանուցված լինելու վերաբերյալ հավաստում չունենալու պատճառով վարչական գործի քննությունը վերանշանակվել է 2021թ․ նոյեմբերի 25-ին ժամը 11:00-ին։ Նորայր Սերյոժայի Հայրումյանը, պատշաճ ծանուցված լինելով գործի քննության տեղի և ժամանակի մասին, (ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք հայտարարություն թիվ 968646) չի ներկայացել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը, չի ներկայացրել միջնորդություն՝ գործի քննությունը հետաձգելու մասին, չի ներկայացրել գրավոր առարկություն:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության փոխադրողները կամ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա քաղաքացիներն ու կազմակերպությունները, եթե այդ փոխադրումներն իրականացվում են նրանց` սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցներով (միջոցով):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտրված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց կողմից կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ։
Վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ վարչական վարույթի նյութերում առկա են (տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ 01․11․2021թ․ թիվ Տ(14)210142 արձանագրությունը, լուսանկարների պատճենները և այլ նյութեր)։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Նորայր Սերյոժայի Հայրումյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
Նորայր Սերյոժայի Հայրումյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:


Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`