Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(14)210141-Երևանի տարածքային բաժնի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 21-ին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(14)210141 արձանագրությունը՝ Ընկերության (գրանցման հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բայրոնի փող․, 12ա, ՀՎՀՀ՝ 01538783) կողմից սպասարկվող թիվ 258 Երևան-Բյուրեղավան-գ․ Նուռնուս-Երևան միջմարզային միկրոավտոբուսային կանոնավոր երթուղում կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի Ազատություն-Ադոնց փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, ժամը՝ 10։30-ին Գազել մակնիշի 3524L հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցով իրականացվել է կանոնավոր ուղևորափոխադրում՝ առանց ճանապարհային թերթիկի (վարորդ՝ Գևորգ Առուստամյան)։

28.04.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 21-ին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(14)210141 արձանագրությունը՝ Ընկերության (գրանցման հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բայրոնի փող․, 12ա, ՀՎՀՀ՝ 01538783) կողմից սպասարկվող թիվ 258 Երևան-Բյուրեղավան-գ․ Նուռնուս-Երևան միջմարզային միկրոավտոբուսային կանոնավոր երթուղում կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի Ազատություն-Ադոնց փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, ժամը՝ 10։30-ին Գազել մակնիշի 3524L հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցով իրականացվել է կանոնավոր ուղևորափոխադրում՝ առանց ճանապարհային թերթիկի (վարորդ՝ Գևորգ Առուստամյան)։
Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետի համաձայն՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է փոխադրումներն իրականացնել ճանապարհային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (միջմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների ճանապարհային թերթիկի ձևը հաստատված է՝ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի թիվ 852-Ն որոշման 3-րդ հավելվածի)։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նույն օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ։
Վերը նշված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 2021 թվականի նորեմբերի 22-ին, ժամը՝ 11:30-ին։ «Դավիթ Հոլդինգ» ՓԲ ընկերության տնօրեն Կամո Ռաֆիկի Ասատրյանը, պատշաճ ծանուցված լինելով գործի քննության տեղի և ժամանակի մասին (հիմք՝ փոստային առաքման անդորրագիր՝ ADLEO100948739AM, առ այն, որ ծանուցագիրը Կ․ Ասատրյանը ստացել է 16․11․2021թ․), չի ներկայացել գործի քննությանը, գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդություն չի ներկայացրել, գրավոր առարկություն չի ներկայացվել։
Վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (2021 թվականի հոկտեմբերի 21-ին կազմված թիվ Տ(14)210141 արձանագրությունը, Գազել մակնիշի 3524L հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի, տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր վկայականի լուսանկարները և այլ նյութեր), որոնցով հիմնավորվել է Ընկերության կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ՝
«Դավիթ Հոլդինգ» ՓԲ ընկերության տնօրեն Կամո Ռաֆիկի Ասատրյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ գումարի չափով:


Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին, կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`