Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր-«Թամարա Ֆրութ» ՓԲ ընկերության տնօրեն Բորիս Մինասի Հովհաննիսյանին (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ համայնք, Պ․ Սևակի թղմ․, 1-ին փ․, 19 տուն) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի կողմից 2022թ. ապրիլի 5-ին հայտնաբերվել է, որ Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-գ․ Մարգարա-ք․ Վանաձոր-ք․ Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհի 42+170 կմ հատվածի աջ մասում առանց համապատասխան թույլտվության տեղադրվել է գովազդային վահանակ «ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» գրառմամբ։

02.05.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն

«Թամարա Ֆրութ» ՓԲ ընկերության տնօրեն
Բորիս Մինասի Հովհաննիսյանին
(հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ համայնք, Պ․ Սևակի թղմ․, 1-ին փ․, 19 տուն)

Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի կողմից 2022թ. ապրիլի 5-ին հայտնաբերվել է, որ Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-գ․ Մարգարա-ք․ Վանաձոր-ք․ Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհի 42+170 կմ հատվածի աջ մասում առանց համապատասխան թույլտվության տեղադրվել է գովազդային վահանակ «ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» գրառմամբ։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք 2022 թվականի մայիսի 6-ին, ժամը 09։20-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցե՝ 2022թ. ապրիլի 5-ին հայտնաբերված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու, արձանագրությունը ստորագրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:

Ծանոթություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`