Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի ՐՆյու Սիթի Տրանս» ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Հակոբյանին (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Մ․ Ավետիսյան փ․, 17 շ․, բն․ 10)
02.05.2022
«Նյու Սիթի Տրանս» ՍՊ ընկերության
տնօրեն Աշոտ Հակոբյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Մ․ Ավետիսյան փ․, 17 շ․, բն․ 10)
Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից 2022թ. ապրիլի 11-ին կազմված N Տ(21)220515 արձանագրության հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչն իրավունք ունեք ներկա գտնվելու 2022 թվականի մայիսի 5-ին, ժամը 09:10-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցեում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:
Կից ներկայացվում է N Տ(21)220515 արձանագրության պատճենը:
Ծանոթություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8
Հեռ..` (+374 60) 86 66 66
Վեբ կայք` https://www.utfsib.am/
Էլ. փոստ`