Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մասնագիտական պաշտոնների 7-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

16.05.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Կադաստրի կոմիտե
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս


Հայտարարություն
Մասնագիտական պաշտոնների 7-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

Կադաստրի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ «Արաբկիր» սպասարկման գրասենյակի մասնագետի (ծածկագիր` 61-26.6ա2-Մ7-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 24-ին, ժամը 11։00-ին Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (ք. Երևան, Արշակունյաց 7):
Հարցազրույցի հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1. անձնագիր (ՀԾ համարանիշ)
2. դիպլոմ (առկայության դեպքում)
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 95.903 ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա պատասխանատվություն ստանձնելու կարողություն։
Կադաստրի կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակի մասնագետի (ծածկագիր` 61-26.6ա2-Մ7-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։
Աշխատավայրի հասցեն է՝ ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի 35/2։
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցին ներկայանալու հաստատման վերջնաժամկետն է՝ 2022 թվականի մայիսի 17-ը ներառյալ։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-474247 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@cadastre.am էլեկտրոնային փոստի հասցեին։

Հասցե` Արշակունյաց 7

Հեռ..` 60474147

Վեբ կայք` cadastre.am

Էլ. փոստ`