Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության (այսուհետ՝ կենտրոն) տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

23.09.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշման հավելվածի 6-րդ կետ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության (այսուհետ՝ կենտրոն) տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
• Տնօրենը`
1) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
3) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
4) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
5) հաստատում է կենտրոնի գնումների պլանը և դրանում կատարված փոփոխությունները,
6) սահմանում է կենտրոնի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,
7) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
8) իրականացնում է օրենքով և կենտրոնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

• Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն,
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսական կամ հաշվապահական հաշվառման բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) լրացված դիմում (ձևը կցվում է),
2) ինքնակենսագրություն (ձևը կցվում է),
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակների սկանավորված տարբերակը),
4) գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի ( էլեկտրոնային),
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի (դիպլոմների) բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը,
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում,
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում,
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ hr@taxservice.am էլ.փոստին՝ վերնագրում նշելով թափուր պաշտոնի անվանումը, ինչպես նաև կոնտակտային տվյալները:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2023 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Խորենացի 7 հասցեում:

Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝

• ՀՀ Սահմանադրություն (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723),
• ՀՀ աշխատանքային օրենսգիրք (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165022),
• «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932),
• «Գնումների մասին» ՀՀ օրենք (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080),
• «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք ( https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138995),
• «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենք (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164999),
• «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենք (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165107),
• Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1497-Ն որոշում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=104671),
• Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162180),
• Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 95-Ն հրաման (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159868),
• Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» N 96-Ն հրաման (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162119),
• Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 26-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման, վերապատրաստման անցկացման կարգերը հաստատելու և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի N 354-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրաման (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160478):

Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

• ՀՀ Սահմանադրություն
(https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723),
• ՀՀ աշխատանքային օրենսգիրք
(https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165022),
• «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
(https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932),
• «Գնումների մասին» ՀՀ օրենք (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080),
• «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138995),
• «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենք (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164999),
• «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենք (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165107),
• Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1497-Ն որոշում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=104671),
• Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162180),
• Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 95-Ն հրաման (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159868),
• Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» N 96-Ն հրաման (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162119),
• Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 26-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման, վերապատրաստման անցկացման կարգերը հաստատելու և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի N 354-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրաման (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160478):

• «Բարեվարքություն» կոմպետենցիա https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf,
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2023 թվականի փետրվարի 13-ը՝ ժամը 11:00-ն, պետք է hանձնաժողովին ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով (hr@taxservice.am էլ.փոստին):

Հայեցակարգը պետք է`
1) լինի առավելագույնը 20 էջ,
2) պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը,
3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 13-ը:

Հիմնական աշխատավարձի չափն է՝ 650.000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական եկամուտների կոմիտե՝ անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Խորենացի 7, հեռախոսահամար՝ 060-844-618):

Հասցե` ք. Երևան Խորենացի 7

Հեռ..` 060-844-618

Էլ. փոստ`