Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչության գլխավոր իրավաբանի պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին

15.11.2021

Տիպ` Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
10.07.2018 792-Ն ՀՀ կառավարության որոշում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչության գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 34-54.1-Մ2-2)

Հիմնական գործառույթներ՝
• իրականացնում է Կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրվելիք նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները,
• իրականացնում է այլ գերատեսչությունների կողմից շրջանառության մեջ դրված իրավական ակտերի նախագծերի կապակցությամբ Կոմիտեի կողմից տրվող կարծիքների, առաջարկությունների և դիտողությունների մշակման աշխատանքները,
• իրականացնում է կոռուպցիոն բնույթի հանցագործություններին վերաբերելի միջազգային փաստաթղթերի նախագծման, մշակման, լրամշակման, Հայաստանի Հանրապետության իրավասու և շահագրգիռ մարմինների առաջարկությունների ամփոփման և միջազգային փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները,
• իրականացնում է իրավական ոլորտին առնչվող հարցաշարերի, հարցումների պատասխանների կազմման աշխատանքները,
• իրականացնում է Կոմիտեի աշխատակիցների համար անցկացվող իրավական ոլորտին առնչվող սեմինար-քննարկումների կազմակերպման, համապատասխան մեթոդական ցուցումների տրամադրման, իրավական բնույթի խորհրդատվությունների տրամադրման աշխատանքները,
• իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների կամ գլխավոր քարտուղարի կողմից ընդունված ներքին իրավական ակտերի (կանոնադրություն, Կոմիտեի ներքին կարգեր և այլն) համապատասխանության ստուգում գործող օրենսդրությանը,
• իրականացնում է Կոմիտեի աջակցող այլ ստորաբաժանումների կողմից պատրաստված գրությունների համապատասխանության ստուգում իրավական նորմերին,
• իրականացնում է նորմատիվ իրավական ակտերում տեղի ունեցող փոփոխությունների մասին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումները Կոմիտեի աշխատակիցներին ծանուցելու մասին աշխատանքները,
• իրականացնում է քննչական և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման աշխատանքների կազմակերպմանը և կատարելագործմանը նպաստող գիտական աշխատությունների, ուղեցույցների և այլ գիտամեթոդական ձեռնարկների մշակման աշխատանքները,
• իրականացնում է վարչության կողմից կատարված աշխատանքների էլեկտրոնային և տեղեկատվական բազայի ստեղծման և համալրման աշխատանքները․
• իրականացնում է Կոմիտեի հետ համագործակցող ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքների իրականացումը` ուսումնական պլանի համաձայն։


Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

• Կրթություն, որակավորման աստիճանը

1. Ուղղություն Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2. Ոլորտ Իրավունք

3. Ենթաոլորտ Իրավունք

4. Մասնագիտություն Իրավագիտություն
042101.00.6 կամ 042101.00.7

• Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
• Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ

Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ
• Ծրագրերի մշակում
• Խնդրի լուծում
• Հաշվետվությունների մշակում
• Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
• Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ
• Բանակցությունների վարում
• Փոփոխությունների կառավարում
• Ելույթների նախապատրատում և կազմակերպում
• Փաստաթղթերի նախապատրաստում
Աշխատավարձի չափը՝
212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:

Աշխատանքի վայրը՝
Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Վաղարշյան 13 Ա։
Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝
Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման ժամկետը՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված մրցութային կարգով սույն հաստիքի համալրումը։

Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. Դիմում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով, (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
2. Կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
3. Տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ (անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
4. Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
5. Մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափի, անձնագրի, նույնականացման քարտի պատճենը, սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են բնօրինակների հետ միասին անձամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 18.11.2021թ.:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, /ք. Երևան, Վ. Վաղարշյան 13 Ա, 1-ին հարկ, սենյակ 6, հեռ.՝ 011 900 027, 011 900 026/։

Հասցե` Վ. Վաղարշյան 13ա

Հեռ..` +3741190 00 27

Էլ. փոստ`