Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

երին Դվին համայնքի «Մարգանիթա» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում դաստիարակի (0,56 դրույք) թափուր տեղի համար

21.12.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆ

Հայտարարվում է մրցույթ՝ Վերին Դվին համայնքի «Մարգանիթա» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում դաստիարակի (0,56 դրույք) թափուր տեղի համար։: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Ասորերեն լեզվի իմացությունը ցանկալի է։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (Ձև 1),
մեկ լուսանկար 3X4 չափի,
- կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն (Ձև4),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող թաստաթղթեր (առկայության դեպքում)
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. հոկտեմբերի 31-ից մինչև 2022թ. նոյեմբերի 28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Վերին Դվին համայնքի «Մարգանիթա» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, հասցեն՝ Արարատի մարզ, Վերին Դվին համայնք, Խանջյան 16։
Տեղեկությունների համար զանգահարել 093399816 հեռախոսահամարով:

Հասցե` Արարատի մարզի Վերին Դվինի համայնքապետարան

Հեռ..` 093399816

Էլ. փոստ`