ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒԿԱՇԻՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
06.04.2023
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի /0,5 դրույք/ թափուր տեղի համար։
Մեթոդիստի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի.
1․դիմում
2․կրթության մասին փաստաթուղթ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/ առկայության դեպքում/
5․ինքնակենսագրություն
6․մեկ լուսանկար` 3x4 չափի
7․այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ
9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/
10․որակավորման տարակարգ /առկայության դեպքում/:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 2023թ. մայիսի 4-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա մայիսի 12-ին` ժամը 10։00-ին Լուկաշին գյուղի մանկապարտեզում (հասցե` գ. Լուկաշին, Հունան Ավետիսյան 42)։
Տեղեկությունների համար զանգահարել 093-30-59-49:
Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32
Հեռ..` 0237-2-36-54
Էլ. փոստ`