Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի «Գավառի թիվ 3 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Կրտսեր I –ին խմբի դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին

26.05.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թվականի մարտի 26-ի N20-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի «Գավառի թիվ 3 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Կրտսեր I –ին խմբի դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17․02․2022թ․ N 08-Ն հրամանի համաձայն հայտարարվում է մրցույթ։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի կարգով։
Մրցույթին կարող են մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011թ ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆիկավորման պահանջերին համապատասխանող անձինք։ Նախադպրոցական հաստատության դաստիարակի որակավորման պահանջներին համապատասխան։
Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի /կրտսեր 1-ին 2-3 տարեկան երեխաների ընդգրկմամբ/ պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին երկու տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն երկու տարվա ստաժ։
Մրցույթին մասկակցելու համար պետք է ներկայացնել՝
1․ Դիմում (ձև 1)
2․ Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3. Անձը հաստատող փաստաթուղթ
4․ Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5․Ինքնակենսագրություն (ձև 4)
6․ Մեկ լուսանկար 3x4 չափսի
7․Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8 ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ զինգրքույկ
9․ Հրատարակված հոդվածի ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր(դ անց առկայության դեպքում)
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարության օրվանից մինչև հունիսի 19-ը ներառյալ , ամեն օր 10։00-15։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 22-ին , ժամը 12։00-ին:
Տեկությունների համար զանգահարել 093-03-47-56 հեռախոսահամարով։
Փաստաթղթերը ներկայացնել «Գավառի թիվ 3 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Ք,Գավառ Գր․Լուսավորիչ 12

Հեռ..` 264-2-34-23

Էլ. փոստ`