Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Հրաշք» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ մանկավարժական աշխատող-երաժիշտ դաստիարակի / մեկ դրույքաչափ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

30.05.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԿԳՄՍ նախարարի 17.02.2022 հրաման

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Հրաշք» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ մանկավարժական աշխատող-երաժիշտ դաստիարակի / մեկ դրույքաչափ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
1. Պաշտոնային պարտականությունները`
1) նպաստում է երեխայի երաժշտական ընդունակությունների և զգացմունքների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով երաժշտական գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.
2) խթանում է նախադպրոցական տարիքի երեխաների ստեղծագործական գործունեության զարգացումը.
3) ապահովում է այդ հարցերում նախադպրոցական հաստատության մասնագետների և ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) համագործակցությունը.
4) որոշում է մանկավարժական գործունեության ուղղվածությունը` ըստ երեխաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների, այդ նպատակի համար օգտագործելով երեխայի զարգացման բոլոր հնարավորությունները.
5) երաժշտության դաստիարակը (երաժշտական ղեկավարը) կրթական ծրագրին համապատասխան, դաստիարակների հետ համատեղ իրականացնում է երեխաների երաժշտական դաստիարակությունը` կիրառելով երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.
6) խթանում է երեխաների գեղագիտական ճաշակի, ստեղծագործական գործունեության զարգացումը.
7) համակարգում է նախադպրոցական ուսումնական հաստատության մասնագետների աշխատանքը երաժշտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.
8) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.
9) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում երեխաների երաժշտական, գեղագիտական դաստիարակության հարցերի շուրջ:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.
ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության» օրինակելի կանոնադրությունը, նախադպրոցական կրթական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող նախարարության նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.
բ. նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության և ուսուցման մեթոդիկան, ունենա հոգեբանամանկավարժական տարրական պատրաստվածություն, իմանա երեխայի անձի տարիքային և անհատական զարգացման, ինչպես նաև տարբեր տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, զգայական ընկալումների և երաժշտական կարողությունների առանձնահատկությունները, մանկական երաժշտական ստեղծագործությունները, մասնագիտորեն տիրապետի երաժշտական գործիքի կատարման տեխնիկային.
գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3. Որակավորման պահանջները`
նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`
1) միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:

Մրցույթը կկայանա 27.06.2023թ.՝ ժամը 11ºº-ին Հրաշք մանկապարտեզում։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն`
• դիմում.
• անձը հաստատող փաստաթուղթ
• կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
• աշխատանքայինստաժիվերաբերյալտեղեկանքկամաշխատանքայինգրքույկ (առկայությանդեպքում).
• ինքնակենսագրություն.
• մեկ լուսանկար` 3x4 չափսի.
• այլ պետությունների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
• Հայաստանի Հանրապետության արականսեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
• հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանցառկայությանդեպքում).
• Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ, բնօրինակները վերադարձնում:
• Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 1000-1600-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Չարենցավանի համայնքի Չարենցավան քաղաքի «Հրաշք» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքում /ք.Չարենցավան, 6-րդ թաղամաս, 1-ին փողոց, 1-ին շինություն։
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Հեռ՝ +374 93 012561։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝2023 թվականի հունիսի 22։

Հասցե` ք,Չարենցավան, Կ,Դեմիրճյան հր,1

Հեռ..` +37494311021

Վեբ կայք` charentsavan.am

Էլ. փոստ`