Մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի հրահանգչի /1,0 դրույք/ թափուր տեղի համար
25.07.2023
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի հրահանգչի /1,0 դրույք/ թափուր տեղի համար։
Ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի.
1․դիմում
2․կրթության մասին փաստաթուղթ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/ առկայության դեպքում/
5․ինքնակենսագրություն
6․մեկ լուսանկար` 3x4 չափի
7․այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ
9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/
10․որակավորման տարակարգ /առկայության դեպքում/:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 2023թ. օգոստոսի 21-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 24-ին` ժամը 10։00-ին թիվ 9 մսուր-մանկապարտեզում (հասցե` Արարատյան 1/2)։
Տեղեկությունների համար զանգահարել 098-98-19-12:
Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32
Հեռ..` 0237-2-36-54
Էլ. փոստ`