Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի «Ակնալիճ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի (1․17 դրույք) թափուր տեղի համար։

28.08.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N08-Ն հրաման

Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի «Ակնալիճ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի (1․17 դրույք) թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
 Դիմում (ձև 1)
 Կրթության մասին փաստատթուղթ (դիպլոմ)
 Անձը հաստատող փաստաթուղթ
 Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
 Ինքնակենսագրություն (ձև 4)
 Մեկ լուսանկար՝ 3Х4 չափի
 Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
 Հայաստանի Հանրապետությունում արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
 Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ՝ բնօրինակները վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջությամբ չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-17։00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2023թ․ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, «Ակնալիճ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։
Հասցեն՝ Ակնալիճ բնակավայր, Արարատյան փողոց, շենք 10։
Տեղեկությունների համար զանգահարել 098911776 հեռախոսահամարով։

Հասցե` ք Մեծամոր Վարչական կենտրոն 1շ

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`