Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի «Եղեգնավանի «Հեքիաթ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում պարուսույցի 0.25 դրույքով, ֆիզ. հրահանգչի 0.25դրույքով թափուր աշխատատեղերը համալրելու համար

08.09.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի «Եղեգնավանի «Հեքիաթ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ-ի N 08-Ն հրաման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի «Եղեգնավանի «Հեքիաթ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում պարուսույցի 0.25 դրույքով, ֆիզ. հրահանգչի 0.25դրույքով թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Պարուսույցի , Ֆիզ.հրահանգչի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ-ի N 08-Ն հրամանի մշակված հարցաշարի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/
2. միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում են: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 08.09.2023թ-ից մինչև 06.10.2023թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000-1800-ը՝ հետևյալ հասցեով` Եղեգնավան բնակավայր Ա. Խանջյան 12:
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին ժամը 1400-ին Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի «Եղեգնավանի «Հեքիաթ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Վեդի համայնք, Եղեգնավան բնակավայր Ա.Խանջյան 12:
Էլեկտրոնային հասցե` heqiathoak@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 093-24-14-23 հեռախոսահամարով:

Հասցե` ` Եղեգնավան բնակավայր Ա. Խանջյան 12

Հեռ..` 093-24-14-23

Էլ. փոստ`