Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

27.09.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ 2022թ. փետրվարի 17-ի N 08-Ն հրամանի հոդված 2

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի դաստիարակի (1 դրույք) թափուր տեղի համար ։

Դաստիարակի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մանագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու Է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝

1․ դիմում

2․կրթության մասին փաստաթուղթ

3․ անձը հաստատող փաստաթուղթ

4․ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/

5․ ինքնակենսագրություն

6․ մեկ լուսանկար` 3/4 չափի

7․ այլ պետության քաղաքացիները` ՀՀ -ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ։

8․ՀՀ արական սեռի քաղաքացիները` զինվորական գրքույկ

9․ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/

10․ որակավորման տարակարգ /առկայության դեպքում/:



Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից հոկտեմբերի 24-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10։00-ից 15։30-ը , բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին` ժամը 10։00-ին, թիվ 4 մսուր-մանկապարտեզում (հասցե` Մաշտոցի 32):

Տեղեկատվությունների համար զանգահարել (0237)2-30-68:

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-36-54

Էլ. փոստ`