Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Գեղանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության երաժշտության դաստիարակի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

06.10.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Գեղանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ
ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022 թվականի թիվ 08-Ն հրաման

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Գեղանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության երաժշտության դաստիարակի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:
Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի (երաժշտական ղեկավար) հաստիքը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ` ամեն օր ժամը 9:00 - 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնքի << Գեղանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի (https://escs.am/am/news/11978):
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 3-ին ժամը 11։30 –ին <<Գեղանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք, գյուղ Գեղանիստ, 1 փ., շ.,6/1: Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93 36 21 47
Տնօրեն՝ Մարինե Սարգսյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ գյուղ Գեղանիստ, 1 փ., շ., 6/1
Էլ. փոստ` geghanisti.mankapartez@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք, գյուղ Գեղանիստ, 1 փ., շ.,6/1:

Հեռ..` +374 93 36 21 47

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`