Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարչապետ գյուղի <<Պարտեզ >> մանկապարտեզ ՀՈԱԿ-ի դաստիարակի ( 1.12դրույք ) երաժշտական դաստիարակի ( 0,25դրույք ) թափուր տեղերի համար

01.12.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Սարչապետի Պարտեզ մանկապարտեզ ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17/02/22թ հրաման N 08-Ն հրաման

Հայտարարություն
Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարչապետ գյուղի <<Պարտեզ >> մանկապարտեզ ՀՈԱԿ-ի դաստիարակի ( 1.12դրույք ) երաժշտական դաստիարակի
( 0,25դրույք ) թափուր տեղերի համար
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
. Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
Փաստաթղթերն ընդունվում են դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 28-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենան 2023թ դեկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Սարչապետի <<Պարտեզ>> մանկապարտեզ ՀՈԱԿ. հասցեն' Լոռու մարզ, գ. Սարչապետ,2 փող., շենք 7:
Տեղեկությունների համար զանգահարել (093)61-20-68 հեռախոսահամարով:

 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ գյուղ Սարչապետ 2փ7շ

Հեռ..` 093612068

Էլ. փոստ`