Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ–ում մեթոդիստի/ուս. գծով տեղակալ/ 0.25 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:

15.12.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ–ում մեթոդիստի/ուս. գծով տեղակալ/ 0.25 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Մեթոդիստի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/
2.Բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն` համապատասխան որակավորմամբ և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում են: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 15.12.2023թ-ից մինչև 15.01.2024թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000- 1800-ը՝ հետևյալ հասցեով` Դաշտաքարի 4-րդ փողոց 2/1 :
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթը տեղի կունենա հունվարի 18- ին ժամը 1400-ին Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն » ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Վեդի համայնքի, ` Դաշտաքարի 4-րդ փողոց 2/1 : Էլեկտրոնային հասցե` dashtaqapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 093-55-52-23 հեռախոսահամարով:

Հասցե` Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր 4-րդ փողոց 2/1

Հեռ..` 093-55-52-23

Էլ. փոստ`