Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի «Գնդեվազի մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ երաժշտության դաստիարակի՝ 0.25 դրույք, թափուր տեղի համար։

08.01.2024

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի 08-Ն հրաման

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի «Գնդեվազի մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը
հայտարարում է մրցույթ երաժշտության դաստիարակի՝ 0.25 դրույք, թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ՀՀ ԿԳՄՍՆ №-471-Ա/2, «25» մարտի 2022թ. հաստատած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին։
Որակավորման պահանջները`
1. միջին մասնագիտական կամ բարձրագույն /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/ մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում.
- կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/.
- անձը հաստատող փաստաթուղթ.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/.
- ինքնակենսագրություն /Ձև 4/.
- մեկ լուսանկար 3x4 չափի.
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 8-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, գ. Գնդեվազ, 8-րդ փ.1-ին փակուղի 3
Տեղեկությունների համար զանգահարել՝ 077 19 55 44 հեռախոսահամարով

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`