Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ

10.01.2024

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17․02․2022թ-ի N08-Ն հրաման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝ պարուսույց 1 դրույքի չափով ։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի փետրվարի 08 -ին, ժամը 11։00-ին, ք.Աբովյան Բարեկամության 1/6 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. հունվարի 10-ից մինչև 2024թ. փետրվարի 06-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am և www.abovyan.am կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 41550041 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Աբովյան Բարեկամության 1/6

Հեռ..` +37441550041

Էլ. փոստ`