Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մեթոդիստի թափուր հաստիքի հայտարարություն

14.02.2024

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` "Երևանի հ.19 մսուր-մանկապարտեզ" ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՍՄ նախարարի 26/04/22թ հրաման N642-Ա

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի հ.19 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի (1 դրույք) , թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (Ձև 1).
- կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
- անձը հաստատող փաստաթուղթ.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
- ինքնակենսագրություն (Ձև 4).
- մեկ լուսանկար` 3x4 չափի.
-այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
-Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. փետրվարի 14-ից մինչև մարտի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ. մարտի 18-ին՝ ժամը 13:00-ին «Երևանի հ.19 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ք.Երևան, Մայիսյան 22ա :
Տեղեկությունների համար զանգահարել 010 536121 հեռախոսահամարով:

Հասցե` ՝ ք.Երևան, Մայիսյան 22ա

Հեռ..` +37410536121

Էլ. փոստ`