Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լոռու մարզի "Դարպաս համայնքի մանկապարտեզ" ՀՈԱԿ-ի դաստիարակի թափուր տեղի մրցույթ

26.03.2024

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` "Դարպաս համայնքի մանկապարտեզ" ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17․02․2022 N 08Ն

Լոռու մարզի «Դարպաս համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի թափուր հաստիքի համար
(0,625 դրույքաչափ )
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն ( բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), միջին մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից,
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի մարտի 27-ից մինչև 2024 թ-ի ապրիլի 23-ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու ապրիլի 26-ին, ժամը 13։00-ին,Մարզ Լոռի համայնք Դարպաս 3-րդ փ, 5 հասցեում։
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են հայտարարությանը հետևել նաև www.azdarar.am կայքով:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (077) 707 427 հեռախոսահամարով:

 

Հասցե` Լոռու մարզ Դարպաս 3փ․ 5շ․

Հեռ..` 077 707 427

Էլ. փոստ`