Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արմավիրի մարզի Խոյ համայնքի <<Շահումյան մանկապարտեզ>> ՀՈԱԿ- ը հայտարարում է մրցույթ դաստիարակների թափուր պաշտոնի համար։

16.04.2024

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզի Խոյ համայնքի <<Շահումյան մանկապարտեզ>> ՀՈԱԿ ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ․թիվ 08-Ն հրաման

Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Խոյ համայնքի <<Շահումյանի մանկապարտեզ>>-ի հետևայլ մանկավարժական աշխատողների ընտրության համար։
1․Կրտսեր 2-րդ խմբի դաստիարակի ( 1,12 դրույքաչափով )
2․Միջին խմբի դաստիարակի ( 1,12 դրույքաչափով )
3․ Դաստիարակի (1,12 դրույքաչափ)
4․Երաժշտության դաստիարակի(0.5 դրույքաչափով)
Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022թ․թիվ 08-Ն հրամանի 12 րդ կետի պետք է ներկայացնել ՝
1) դիմում( Ձև 1 )
2) կրթության մասին փաստաթուղթ(դիպլոմ )
3) անձը հաստատող փաստաթուղթ
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում )
5) ինքնակենսագրություն (Ձև 4 )
6) 1 լուսանկար՝3x4 չափի
7) այլ պետություների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8) Հայաստանի Հանրապետության արական քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9) Հրատարակված հոդվածներ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր( առկայության դեպքում)։
Փաստաթղթերը ընդունվում են ապրիլի 16 ից մինչև մայիսի 6 ը ներառյալ,բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9․00 -18․00 Շահումյան բնակավայրի <<Շահումյան մանկապարտեզ>> Լ․ Նավասարդյան փողոց 13/1 կամ գ․ Գեղակերտ Մաշտոցի փողոց 36 Կրթության մշակույթի սպորտի և երիտասարդության հարցերի բաժին։
Մրցույթին կարող են մասնակցել կրթության և գիտության նախարարի 2011 ապրիլի 26-ի N 416 –Ն հրամանով սահմանված տարիֆավորակավորման պահանջներին համապատասխանող անձը,ըստ որի անհրաժեշտ է՝միջին մասնագիտական կամ բարձրագույն ( բակալավր,դիպլոմավորված մասնագետ,մագիստրոս) մասնագիտական կրթություն՝համապատասխան որակավորման կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ։
Դաստիարակի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա մայիսի 14-ին ժամը 12 00 -ին <<Շահումյանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք բնակավայր Շահումյան Լ․Նավասարդյան փող ,13/1 հասցեում ։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝թեստավորման և հարցազրույցի։
Թեստավորման փուլը անցկացվում է՝ ըստ ՀՀԿԳՄՍՆ հաստատված հարցաշարի։
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը,և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը անցկացվում է առանձին ՝համաձայն ԿԳՄՍՆ հաստատված հարցաշարի։Տեղեկությունների համար զանգահարել 077200177 կամ 077980606 հեռախոսահամարներով։

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Շահումյան ,փող Լ․Նավասարդյան13/1

Հեռ..` 077-20-01-77

Էլ. փոստ`